Լևոն Արոնյանը նվաճել է  քառորդ եզրափակիչի ուղեգիր
Սպորտ
18:08 25/11/2020
Աշխարհ

Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր

Երևանցի  Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Երեկ նա  նախնական փուլի վերջին  հինգ  տուրերում   հաղթել է  լեհ Կշիշտոֆ Դուդային,  հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ- ոքի է  խաղացել ամերիկացի Հիկարու  Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ։ Արդյունքում հեղինակավոր հայ  գրոսմայստերը   8,5 միավորով գրավել է  հինգերորդ տեղը և նվաճել է  քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Նախնական փուլի  16 մասնակիցներից ութ երջանիկները  կշարունակեն պայքարը նոկաուտ մրցակարգով՝ փլեյ-օֆֆում։

Այսօր ՝ նոյեմբերի 25-ին,  քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը  ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։

Placeholder
Լևոն Արոնյանը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր