Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Քաղաքական
20:09 26/11/2020
Հայաստան

Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունման պատճառով: Այս մասին տեղեկացնում  է ТАСС-ը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Placeholder
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ