Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
26.11.2020. Կորոնավիրուսի 1785 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Առողջացել է 2142 մարդ։ Մեկ օրում մահացել է 34 մարդ։ Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Մահվան ևս 519 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում: