ԱՊՀ երկրները Ռուսաստանից հետո առաջինը կստանան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութեր
Աշխարհում
13:46 27/11/2020
Աշխարհ

ԱՊՀ երկրները Ռուսաստանից հետո առաջինը կստանան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութեր

Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո առաջիններից կստանան ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսային COVID-19 վարակի դեմ:

Համապատասխան հայտարարությունը, RT-ի փոխանցմամբ, նա արել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ:

«Ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանում զանգվածային պատվաստումների սկսվելուց հետո ԱՊՀ մեր գործընկերներն առաջիններից կստանան ռուսական դեղամիջոցները։ Այժմ բոլոր ջանքերը գործադրվում են պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու ուղղությամբ», - ասել է Մատվիենկոն:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) և հնդկական դեղագործական արտադրող Hetero-ն պայմանավորվել էին Հնդկաստանում արտադրել ավելի քան 100 միլիոն դոզա Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութ:

Placeholder