Մարիա Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ ՌԴ-ի շփումների մասին
Քաղաքական
15:09 27/11/2020
Տարածաշրջան

Մարիա Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ ՌԴ-ի շփումների մասին

Ռուսաստանի Դաշնությունը ղարաբաղյան կարգավորման խնդրով կապի մեջ է Թուրքիայի հետ: Ուրբաթ օրը հերթական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանն, ապա ասեմ, որ այն տարվում է տարբեր ուղղություններով՝ քաղաքական, դիվանագիտական և զինված ուժերի միջև շփումների միջոցով: Իհարկե, համագործակցության վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, որոնք պարբերաբար քննարկում են տարածաշրջանի իրավիճակը»,- ասել է Զախարովան:
 

Placeholder
Մարիա Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ ՌԴ-ի շփումների մասին