Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
27.11.2020. Կորոնավիրուսի 1476 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Առողջացել է 2094 մարդ։ Մեկ օրում մահացել է 30 մարդ։ Նրանիցի 8-ը, ըստ առողջաահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած, 2090-ը` մահվան ելքով: Մահվան ևս 527 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում: