Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
Քաղաքական
18:10 28/11/2020
Հայաստան

Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ և այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

Նա հայտնեց, որ իրենց այսօրվա հավաքի նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են անելանելի վիճակում: 

Դերասանի խոսքով, այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի տղաներին հետ բերելը:

«Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրել այս պայմաններում»,- ասաց դերասանը:

Միքայել Պողոսյանի խոսքով, իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատերազմի համար:

«Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմային՝  դերասանը նշեց . «Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ես ցավով եմ ասում դրա մասին, ես չեմ ուզում, հայ ենք, բայց այսպիսի սխալ գործե՞լ, դավաճանություն գործե՞լ»:

Placeholder
Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին