28.11.2020. Կորոնավիրուսով 39 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:55 28/11/2020
Հայաստան

28.11.2020. Կորոնավիրուսով 39 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: ԱՆ պաշտոնական տվյալների համաձայն, գրանցվել է 330 առողջացած և 31 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցել է կորոնավիրուսով հիվանդի մահվան  2 656 դեպք։

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505. 965թեստավորում:



 

Placeholder