Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ
Տարածաշրջան
12:55 28/11/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է վրացական «Առաջին Ալիք»-ը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 127 942  դեպք: Ապաքինվել է ևս 4 058 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 106 328:

Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ:  Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 195:
Կարանտինային ռեժիմում է 2 076 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 286 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 844-ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել՝ 3 489 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ