Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են
Հասարակություն
14:25 28/11/2020
Հայաստան

Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են

Թաղավարդը պաշտպանող մեր դիրքերը նույն տեղում են, զինվորներն էլ շարունակում են վստահորեն կատարել իրենց առաջ դրված խնդիրները: Այդ մասին տեսանյութ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Հակառակորդի կողմից մեկ-մեկ կրակոցի ձայներ լսվում են, բայց հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Նահանջելու տեղ չունեն. սա լավ են գիտակցում գյուղի պաշտպանները, նաև համոզված են՝ բնակավայրի որոշ հատվածներում ու հարակից տարածքներում թշնամու ներկայությունը ժամանակավոր բնույթ է կրում:

Placeholder
Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են