Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան
Քաղաքական
18:39 28/11/2020
Հայաստան

Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան

«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ էր, երբ ասում էր՝ «Անիմաստ է նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արյուն»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների հավաքի ժամանակ ասաց դերասան Դավիթ Հակոբյանը:

Նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է, երբ ամեն նոր եկածը քանդում է և փորձում է նոր տուն կառուցել, բայց այդպես չի լինում, չի էլ եղել երբևէ։

Դավիթ Հակոբյանի խոսքով, Անգլիան բոլոր ժողովուրդների գլխին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չի արել:

«Մեկ անգամ Կրոմվելը փորձեց ինչ-որ բան անել, խեղդեցին ու ասացին՝ այլևս մոռացեք: Ոչինչ չկործանեցին, պահպանեցին և իրենց իշխանությունը, և պառլամենտը: Անգլիան այսօր ամենաառաջադեմ երկրներից մեկն է և տիրում է աշխարհին, որովհետև նա 10 կամ 5 տարին մեկ չի քանդում և նորից զրոյից սկսում, նա պահպանողական առաջադիմությամբ է զբաղված»,- նկատեց դերասանը։

Դավիթ Հակոբյանի խոսքով, Հայաստանի այսօրվա խնդիրները սկսվում են 1918 թվականից, երբ մեծ իմաստություն չունեցանք պահպանելու 64 հազար ք/մ տարածքը:

Placeholder
Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան