Քոչարի Արփենիկը
Մշակույթ
16:45 28/11/2020
Հայաստան

Քոչարի Արփենիկը

Այսօր Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել:

Այս գեղանկարի և Քոչարի առեղծվածային և յուրահատուկ մուսաներից մեկի՝ Արփենիկին նվիրված այլ ստեղծագործությունների ցուցադրմանը զուգահեռ, սրահում
կհնչի նաև Քոչարի՝ Արփենիկին նվիրված հուշերից մի հատված:

Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործություններից մի քանիսը թանգարանի հավաքածուի մաս են կազմում, մյուս մասը նեկայացված են այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Placeholder