Աշխարհահռչակ պարբերականում հրապարակվել է բժիշկների նամակը
Առողջություն
15:28 28/11/2020
Հայաստան

Աշխարհահռչակ պարբերականում հրապարակվել է բժիշկների նամակը

Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհից 65 բժիշկների նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին և երեկ տպագրվել է։

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են, որ նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին միջազգային օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:

Նամակի համահեղինակներից են ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

Placeholder