CDC. ԱՄՆ-ում COVID-19 հիվանդների թիվն արձանագրածից 8 անգամ ավելի է
Աշխարհում
09:53 28/11/2020
Աշխարհ

CDC. ԱՄՆ-ում COVID-19 հիվանդների թիվն արձանագրածից 8 անգամ ավելի է

ԱՄՆ-ում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն ուրբաթ օրը կազմել է ավելի քան 12,8  միլիոն հիվանդ, հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնը: Ըստ կենտրոնի տվյալների՝ զոհերի թիվն անցել է 263 հազարը:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակել է զեկույց, ուր չի բացառել, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը կարող է իրականում ութ անգամ գերազանցել հրապարակված դեպքերի ցուցանիշը, քանի որ շատերը չեն թեստավորվել ախտանիշներ չունենալու կամ այլ պատճառով:

CDC- ի կարծիքով COVID-19 մահացությունների թիվը մինչև դեկտեմբերի 19-ը կհասնի 321 հազարի: Հիվանդանոցներում COVID-19-ից բուժվող հիվանդների թիվն այս պահին հասնում է 90 հազարի:
Այս վիճակից ելնելով՝ CDC և տեղական իշխանությունները հորդորում են մարդկանց չճանապարհորդել և Գոհաբանության օրվա տոնակատարությունը իրականացնել ավելի փոքր շրջապատում:

Սակայն, ըստ ԱՄՆ օդանավակայանների անվտանգության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում օդանավակայանների անվտանգության անցակետերով են անցել 900,000-ից մինչև 1 միլիոն մարդ ամեն օր: Սա մարտ ամսից ամենաբարձր ցուցանիշն է:

Գոհաբանության օրվա ընթացքում ավելացել է նաև ավտոմեքենայով ճանապարհորդողների թիվը: Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով ՝ այս տոնի առթիվ ավտոմեքենաներով ճանապարհորդել է ավելի քան 47 միլիոն մարդ, ինչը զգալի աճ է նախորդ ամսվա հետ համեմատ:

Placeholder
CDC. ԱՄՆ-ում COVID-19 հիվանդների թիվն արձանագրածից 8 անգամ ավելի է