29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Առողջություն
11:18 29/11/2020
Հայաստան

29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Առողջացել է 885 մարդ։ Մեկ օրում մահացել է 24 մարդ։ Նրանիցի 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Մահվան ևս 538 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում:

 

Placeholder