Խնդրում եմ մանիպուլյացիա չանել. Էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
17:04 30/11/2020
Հայաստան

Խնդրում եմ մանիպուլյացիա չանել. Էկոնոմիկայի նախարար

«Ես ասել եմ՝ կբացվեն ճանապարհները, կմոդեռնիզացնենք մեր տնտեսությունը և օրերից մի օր գուցե բացվեն ճանապարհները, դուք վերցրել եք կոնտեքստից միայն վերջին մասը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր՝ միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ մենք մի կողմից մերժում ենք թուրքական ապրանքը, մյուս կողմից նախարարը նման հայտարարություն է անում, Վահան Քերոբյանը պատասխանեց՝ խնդրում եմ մանիպուլյացիա չանել։

«Խնդրում եմ՝ մանիպուլյացիա մի արեք: Շատ ներողություն եմ խնդրում, ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց մանիպուլյացիոն և  անիմաստ խոսակցությունների վրա չեմ պատասխանում ժամանակ ծախսել»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ինքը ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի ղեկավար, որը և սնանկացման է հասցրել, հիմա ինչպես է հաջողելու նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանը պատասխանեց.

«Ես օրինքի առաջ որևէ պարտավորություն չունեմ և այս թեման այսքանով փակում ենք: Դա եղել է իմ աշխատանքից դուրս գալուց մոտավորապես 1,5 տարի հետո: Ես չեմ դրան հասցրել»:
 

Placeholder
Խնդրում եմ մանիպուլյացիա չանել. Էկոնոմիկայի նախարար