Ստեփանակերտում ռազմական հոսպիտալ է տեղակայվել
Հասարակություն
09:12 30/11/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում ռազմական հոսպիտալ է տեղակայվել

ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային  Ղարաբաղում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցության վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Մենք պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու», - լրագրողներին ասաց բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:

Նրա խոսքով, հիվանդանոցն ունի վերակենդանացման բաժանմունքներ, ֆունկցիոնալ ախտորոշմամբ, լաբորատոր ախտորոշմամբ, վիրաբուժական, ստոմատոլոգիական և ակնաբույժի սենյակներ: Կան ուլտրաձայնային և ռենտգեն ապարատներ:

Placeholder