Ստոլտենբերգ․Մենք տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում
Քաղաքական
16:33 30/11/2020
Տարածաշրջան

Ստոլտենբերգ․Մենք տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում

«ՆԱՏՕ- արտաքին գործերի նախարարական ժողովը կքննարկի Ռուսաստանի ռազմական կուտակումները։ Ռուսաստանը մոդերնիզացնում  է իր միջուկային արսենալն ու պատրաստում նոր հրթիռներ»,-այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում՝ վաղը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նախարարական ժողովի օրակարգի ներկայացման ժամանակ։

Ստոլտենբերգը նշեց, որ Ռուսաստանն ավելի շատ ուժեր է տեղակայում իր հարևանությամբ՝ վերև հյուսիսից մինչև Սիրիա ու Լիբիա։

«Մենք նաև տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում։ Նախարարները կքննարկեն, թե ինչ պետք է արվի՝ պատասխանելու  Ռուսաստանի աճող ռազմական  գործողություններին և պահպանելու զենքի վերահսկումը»,-հայտարարեց Ստելտենբերգը։

Նախարարները, Ստոլտենբերգի խոսքերով, գնահատելու են նաև ուժերի հավասարակշռության գլոբալ փոփոխությունը՝  կապված Չինաստանի վերելքով։ 

Placeholder
Ստոլտենբերգ․Մենք տեսնում ենք Ռուսաստանի ավելացված ներկայություն Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում