Արդեն առկա են «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ի նյութերի հայերեն տարբերակները
Կրթություն, գիտություն
13:07 30/11/2020
Հայաստան

Արդեն առկա են «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ի նյութերի հայերեն տարբերակները

«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։

Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, NASE-ն աստղագիտության կրթական ծրագիր է, որն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աստղագիտության ուսուցիչների նոր սերնդի պատրաստումը, ինչպես նաև փորձառու ուսուցիչների վերապատրաստումը։

NASE-ն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում` համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Ծրագրի շրջանակներում տվյալ երկրում ստեղծվում է NASE-ի անդամների տեղական խումբ, որը պատասխանատու է դառնում դասընթացի ամենամյա անցկացման համար։

Միջազգային ծրագրի ղեկավարներն են Ռոզա Մարիա Ռոսը (Իսպանիա) և Ալան Պիկվիկը (Մեծ Բրիտանիա)։

NASE-ի էջում կարող եք գտնել հիմնական դասընթացի բոլոր նյութերը, որոնք ներառում են powerpoint նյութեր, հոդվածներ, գրքեր, նկարներ, տեսանյութեր։
 

Placeholder