Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին
Մշակույթ
13:54 30/11/2020
Հայաստան

Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին

Դեկտեմբերի  2-ին, ժամը՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է մասնակցելու Արամ Խաչատրյանի զարմիկների` ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդեսին։

Տուն-թանգարանից հայտնում են, որ ելույթ կունենան՝ Սոնա Բարսեղյանը  /դաշնամուր/, Կարեն  Շահգալդյանը  /ջութակ/,  Մաքսիմ Նովիկովը /ալտ/,  Էլեն Սահակյան /դաշնամուր/։  Համերգը վարում է` Օլյա Նուրիջանյանը:

Համերգի ընթացքում կկատարվեն Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Տեղերը  սահմանափակ են /ընդամենը 40 տեղ/:
 

Placeholder