30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:16 30/11/2020
Հայաստան

30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Առողջացել է 1078 մարդ։ Մեկ օրում մահացել է 26 մարդ։ Նրանիցի 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Մահվան ևս 542 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում:

Placeholder
30.11.2020. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է