Իրանցի գիտնականի մահվան վայրում հայտնաբերվել են իսրայելական զենքի բեկորներ
Քաղաքական
13:23 30/11/2020
Տարածաշրջան

Իրանցի գիտնականի մահվան վայրում հայտնաբերվել են իսրայելական զենքի բեկորներ

Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի վրա հարձակման վայրում հայտնաբերվել են իսրայելական ծագմամբ զենքի բեկորներ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Press TV-ն:

Իրանական հեռուստաընկերությունը նշում է, որ սպանության վայրից հայտնաբերված բեկորները ենթադրում են, որ իսրայելական զենք է օգտագործվել իրանցի առաջատար միջուկային գիտնականի սպանության համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդեց Ֆախրիզադայի դեմ մահափորձի մասին, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական կենտրոնը՝ Դամովենդ քաղաքի մոտ (Թեհրանի նահանգ): Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ գիտնականը վիրավորվել է և մահացել հիվանդանոցում:

Placeholder
Իրանցի գիտնականի մահվան վայրում հայտնաբերվել են իսրայելական զենքի բեկորներ