Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցության վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Մենք պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու», - լրագրողներին ասաց բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:
Նրա խոսքով, հիվանդանոցն ունի վերակենդանացման բաժանմունքներ, ֆունկցիոնալ ախտորոշմամբ, լաբորատոր ախտորոշմամբ, վիրաբուժական, ստոմատոլոգիական և ակնաբույժի սենյակներ: Կան ուլտրաձայնային և ռենտգեն ապարատներ: