Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք
Տարածաշրջան
13:54 01/12/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 574 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 139 343 դեպք, այստեղից ապաքինվել է 117 560 պացիենտ, մահացել է 1 303 մարդ:

Ստացիոնարում դիտարկման տակ է 6 366 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 3 708 անձ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք