Ադրբեջանական զորքն արդեն Լաչինում է
Քաղաքական
10:44 01/12/2020
Տարածաշրջան

Ադրբեջանական զորքն արդեն Լաչինում է

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան: Այս մասին հայտնում է  Ռիա նովոստին:

Սա  երեք շրջաններից վերջինն էր, որոնք հանձնվում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի  և Ռուսաստանի նախագահների հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:  Քելբաջարի շրջանը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, թեև հետագայում այս ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Placeholder
Ադրբեջանական զորքն արդեն Լաչինում է