Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
Մշակույթ
19:15 01/12/2020
Հայաստան

Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի

Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Այս մասին տեղեկացնում  է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացավ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:

Հիշեցնենք, որ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)»,- հայտնում են կինոկենտրոնից։

Placeholder
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի