Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է
Իրավունք
14:33 01/12/2020
Հայաստան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են՝ նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։

Placeholder
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է