02.12.2020. Կորոնավիրուսի 1264 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:15 02/12/2020
Հայաստան

02.12.2020. Կորոնավիրուսի 1264 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք: Առողջացել է 1430 մարդ: Մեկ օրում մահացել է 43 մարդ: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ տվյալներով, դեկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Մահվան ևս 567 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում:

Placeholder