Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք
Իրավունք
13:14 02/12/2020
Հայաստան

Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԱԾ-ին. Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, գրել է.

«Ինձ ինչ որ մեկը կբացատրի՝ Ազգային անվտանգության ծառայությունը ինչու՞ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում։ Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք։

Դուք չհասկացա՞ք, որ ձեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելն է։ Իսկ դրա մեջ մտնում է ընտանիքապետության հիվանդագին մտքերը ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ չարտացոլելը։ Հա ու ձայնը փոխեք։ Մենք օրիգինալին ենք սովորել։ Հիստերիկ ճղճղոց էլի։

Մեկ էլ օրիգինալի բանակից թռած լինելն էլ գրեք»։

Placeholder