Քաղաքագետը՝ մտավորականներին. Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետև չունեք արժանապատվության սկզբունքներ
Քաղաքական
10:12 02/12/2020
Հայաստան

Քաղաքագետը՝ մտավորականներին. Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետև չունեք արժանապատվության սկզբունքներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով մտավորականության ներկայացուցիչների՝ խաբված լինելու մասին հայտարարություններին, գրել է.

«Մտավորականությունը զայրացած է, որ Նիկոլն իրենց խաբել է։

Ոչ սիրելիներս, Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետև չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ, իրավական պարզագույն գիտելիքներ, մարդկային հարաբերությունների չափանիշներ, ու վերջապես, էսթետիկական նվազագույն ճաշակ, որ նման մարդու եք հավանել։

Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է։ Իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին։

Ամենատխուրն այն է, որ վաղն էլ են օգտագործելու ու օգտագործվողների հերթերն անպակաս չեն լինելու։

Դուք մտավորականներ եք, ինչը պարտադիր չի, որ ուղղակի կապ ունենա Միտք երևույթի հետ»։

Placeholder