Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության մեջ է ապրում. Անտոնիո Գուտերեշ
Աշխարհում
11:28 02/12/2020
Աշխարհ

Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության մեջ է ապրում. Անտոնիո Գուտերեշ

Ամբողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ենթարկվում է ստրկության ժամանակակից ձևերի, որոնց 71%-ը կանայք են: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը ստրկության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տարածած հայտարարության մեջ: Տեղեկությունը փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօր ավելի քան 40 միլիոն մարդ ժամանակակից ստրկության զոհ է: Կանայք և աղջիկները կազմում են այս ցուցանիշի 71% -ը»,- ասել է նա:

Գուտերեշը նաև հայտնել է, որ աղքատ և մարգինալացված խմբերը, մասնավորապես՝ ռասայական և էթնիկ փոքրամասնությունները, բնիկ ժողովուրդները և միգրանտները անհամաչափորեն ենթարկվում են ստրկության ժամանակակից ձևերի: «Գենդերային անհավասարությունն էլ ավելի է սրում խտրականության օրինաչափությունը»,- նշել է նա։

Գլխավոր քարտուղար ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել այդ նողկալի գործելակերպին վերջ տալու համար:
 

Placeholder
Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության մեջ է ապրում. Անտոնիո Գուտերեշ