03.12.2020. Կորոնավիրուսի 1277 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:09 03/12/2020
Հայաստան

03.12.2020. Կորոնավիրուսի 1277 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 1433 մարդ: Մահացել է  37 մարդ: Նրանիցի 11-ը, ըստ առողջապահության նախարարության,  ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Մահվան ևս 578 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում:

Placeholder