Արցախի մայր բուհում դասերը վերսկսվել են
Կրթություն, գիտություն
10:14 03/12/2020
ԼՂՀ

Արցախի մայր բուհում դասերը վերսկսվել են

Արցախի պետական համալսարանը վերսկսկել է դասապրոցեսն ավանդական եղանակով: Դասերն անցկացվում են երկհերթ: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն լրագրողների հետ հանդիպմանը խոսել է բուհի անելիքների մասին:

Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում նշվում է, որ պատերազմի հետևանքով անդառնալի կորուստներ կան նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմում և ուսանողների շրջանում: Զոհված ուսանողների թիվը դեռ ճշտված չէ: Առաջին կուրսի տղաների շուրջ 70 տոկոսն ընդունվելուց հետո զորակոչվել էին բանակ: 

Placeholder