«Տոկիո -2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը
Աշխարհում
20:36 03/12/2020
Աշխարհ

«Տոկիո -2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը

«Տոկիո-2020» կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան օլիմպիական խաղերից առաջ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

18 մարզաձևերի մրցաշարերը կանցկացվեն մարտից մինչև մայիս։ Ժամանակացույցը կազմելիս կազմկոմիտեն խորհրդակցել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։

Թեստային մրցումների ընթացքում շեշտը դրվելու է երեք հիմնական ուղղությունների վրա. մրցման  տարածքը, տեխնոլոգիաների օգտագործումը և անձնակազմի պատրաստվածությունը, ներառյալ՝  COVID-19-ին հակազդելու հարցերը:

Հատուկ ուշադրություն կդարձվի կորոնավիրուսի տարածումը վերահսկող միջոցներին, կմշակվի  գործնական գործողությունների  շարք, որն ուղղված կլինի ինչպես մրցումների մասնակիցների, այնպես էլ երկրպագուների առողջության պաշտպանությանը: 

Placeholder