ԵԱՀԿ նախագահ․ ԼՂ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում
Քաղաքական
14:28 03/12/2020
Տարածաշրջան

ԵԱՀԿ նախագահ․ ԼՂ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում`իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը:

«Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը եկել է: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող նախաձեռնություններին՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Էական բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է ԵԱՀԿ նախագահը, փոխանցում է Tass-ը։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին և 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամները, առցանց ձևաչափով լիագումար նիստերի ընթացքում, կքննարկեն այս միջազգային կազմակերպության տարածքում 2020թ․-ի անվտանգության խնդիրների և ճգնաժամերի ամբողջ շարքը. Ուկրաինայի արևելքում հակամարտությունից, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կարգավորումից մինչև Բելառուսում հետընտրական զարգացումներ։

 

Placeholder
ԵԱՀԿ նախագահ․ ԼՂ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակներում