ԱՄՆ նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնը և Օբաման ցանկանում են հրապարակայնորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Աշխարհում
13:19 03/12/2020
Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնը և Օբաման ցանկանում են հրապարակայնորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը մտադիր են հրապարայնորեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, որպեսզի քաջալերեն  ամերիկացիներին ևս պատվաստվել: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ նրանք կկարողանան պատվաստվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատի պատվաստանյութի օգտագործումը:

Հայտնի է, որ Բուշը նախկինում դիմել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին և COVID-19 Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրխին՝ պարզելու, թե ինչպես նա կարող է օգտակար լինել պատվաստանյութը խթանելու գործում:

Նոյեմբերի 21-ին Pfizer ամերիկյան ընկերությունը և գերմանական BioNTech-ը FDA-ին դիմում ներկայացրեցին իրենց COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը ԱՄՆ-ում օգտագործելու համար:

Placeholder
ԱՄՆ նախկին նախագահներ Բուշը, Քլինթոնը և Օբաման ցանկանում են հրապարակայնորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ