Արտակ Թովմասյան. Սա՛ է ժամանակի հրամայականը
Քաղաքական
10:10 04/12/2020
Հայաստան

Արտակ Թովմասյան. Սա՛ է ժամանակի հրամայականը

«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ:

1) Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:

2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ավելի քան կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած  մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը»։
 

Placeholder