Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին
Տարածաշրջան
16:16 04/12/2020
ԼՂՀ

Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին

Լեռնային Ղարաբաղում տեղակայված  ռուս խաղաղապահները բացել են հեռախոսային թեժ գիծ (+ 3-744-794-61-94), որն առաջին իսկ օրերից հարյուրավոր զանգեր է ստացել պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիների հարազատներից ու ընկերներից:

ԼՂ-ում ռուս խաղաղապահների  գործունեությունը լուսաբանող Peacekeeper թելեգրամ ալիքը գրում է, որ նոյեմբերի 30-ին թեժ գծին տեղեկություն է ստացվել  Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

Ռուսական կողմի հարցումով՝ ադրբեջանական կողմից հայտնել են, որ նրանք  բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքից: Ա.Համբարձումյանը և Ռ. Խաչատուրյանը տեղափոխվել են Բաքու:

Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնորհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Նրանք ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

Placeholder
Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին