ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»․ ԵՄ խորհրդի նախագահ
Քաղաքական
13:13 04/12/2020
Տարածաշրջան

ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»․ ԵՄ խորհրդի նախագահ

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ-առ-դեմ՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Գագաթնաժողովը կանցկացվի դեմ-առ-դեմ: Գագաթնաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերի մեջ նայելով», - ասել է Շառլ Միշելը:

Գագաթնաժողովը կքննարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները, Brexit-ի խնդրահարույց բանակցությունները, Լեհաստանի և Հունգարիայի կողմից ԵՄ բյուջեի 2021-2027 թվականների ծրագրի արգելափակումը:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»:

«Եկել է պահը, որ դադարենք մուկ ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չի ունեցել: Հետևաբար, ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները», - ասել է Միշելը:

Placeholder
ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»․ ԵՄ խորհրդի նախագահ