Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք
Տարածաշրջան
12:15 04/12/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 152 704 դեպք: Ապաքինվել է ևս 2 336 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 126 904: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Կորոնավիրուսից մահացել է ևս 38 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 425:

Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 50 544-ը:

Ստացիոնար հսկողության տակ է 6 561 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը, բնակարանային բուժում է ստանում 11 227 մարդ:

Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 260 նոր դեպք, ապաքինվել՝ 2 947 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք