Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Քաղաքական
15:18 04/12/2020
Հայաստան

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նրա խոսքով, Ջալալ Հարությունյանը դեռևս պետք է շարունակի ամբուլատոր բուժումը. «Վիճակը լավ է, տանն է։ Դեռևս շարունակելու է գտնվել վերականգնողական արձակուրդում»։

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
 

Placeholder
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից