05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:05 05/12/2020
Հայաստան

05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում մահացել է 35 մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ն` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Մահվան ևս 586 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում:


 

Placeholder