Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Առողջություն
11:26 05/12/2020
Աշխարհ

Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն,  իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 աստիճան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի առողջապահության վարչության թիվ 2 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Նատալյա Շինդրիաևան:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել լայնամասշտաբ պատվաստում կորոնավիրուսի դեմ ՝ առաջին հերթին ուշադրություն դարձնելով ռիսկային խմբերին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ մայրաքաղաքում դեկտեմբերի 4-ից զանգվածային պատվաստումների մեխանիզմը փորձարկելու համար կբացվի կրթության, առողջապահության, քաղաքի սոցիալական ծառայությունների աշխատակիցների էլեկտրոնային գրանցումը:

Սոբյանինը նշել է, որ պատվաստման համար առաջին հինգ ժամերին գրանցվել է 5000 բժիշկ, ուսուցիչ և սոցիալական աշխատող:

Placeholder
Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո