ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան
Քաղաքական
10:12 05/12/2020
Հայաստան

ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք այսքան ուշադիր չէի հետևել, լրահոսը այսքան չէի թերթել։ Բայց ինչ արած, Արցախում տեղի ունեցողի համապարփակ տեղեկատվություն հիմնականում այստեղ եմ գտնում։

Բնակարանաշինությունից՝ առողջապահական ծրագրեր, հումանիտար օժանդակությունից՝ ականազերծման աշխատանքներ։

ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում»։

Placeholder