Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Առողջություն
18:17 06/12/2020
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում  հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 հազարից ավելի դեպք, 457 մարդ մահացել է, 21, 342-ը՝ դուրս է գրվել հիվանդանոցներից։ Լուրը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 29, 039 դեպք. Վարակակիրներից 6065 հոգին չի ունեցել որևէ ախտանշան։

Նշվում է, որ հիվանդության դեպքերի թիվը նախօրեին եղել է 28 782:

Նոր դեպքեր են հայտնաբերվել բոլոր 85 մարզերում, մեծ մասը՝ Մոսկվայում ՝ 7. 512։ Սանկտ Պետերբուրգում գրանցվել է հիվանդության 3,753  Մոսկվայի մարզում՝ 1. 295, Պսկովի մարզում ՝ 880 դեպք։

Համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 2, 460, 770-ի: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 43, 141 մարդ, բուժվել է 1, 937, 738 հոգի։

Placeholder