Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստեփանակերտում ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը սկսել է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում տեղի բնակչությանը օգնություն է ցուցաբերում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկներն ընդունել են մոտ 40 բնակչի: Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ ցուցաբերում են որակյալ բժշկական օգնություն, իրականացնում հետազոտություն և խորհրդատվություն, հետազոտություն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բժշկական ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Արդեն սկսվել է երկրորդ ռազմական հոսպիտաի տեղակայումը Մարտակերտում։