07.12.2020. Կորոնավիրուսի 407 նոր դեպք է գրանցվել, 25 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:03 07/12/2020
Հայաստան

07.12.2020. Կորոնավիրուսի 407 նոր դեպք է գրանցվել, 25 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք: Առողջացել է 853 մարդ: Մեկ օրում  մահացել է  25 մարդ: Նրանցից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Մահվան ևս 595 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում:

 

Placeholder