Warner Bros.-ը 2021-ին միաժամանակ կթողարկի 17 ֆիլմ
Մշակույթ
09:58 07/12/2020
Աշխարհ

Warner Bros.-ը 2021-ին միաժամանակ կթողարկի 17 ֆիլմ

Warner Bros կինոստուդիան որոշել է միաժամանակ 17 կինոնկար թողարկել 2021 թ-ին։ Այս մասին հայտարարել է Cinema Blend պորտալը:

Նշվում է, որ ֆիլմերը ցուցադրվելու են միաժամանակ սթրիմ-ծառայությունում և կինոթատրոններում: Փորձագետները կարծում են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հեռուստադիտողները կնախընտրեն կինոնկարներ դիտել առցանց, այլ ոչ թե կինոթատրոններում:

piter.tv-ին գրում է, որ Դենի Վիլնյովի «Դյունա» և Լանա Վաչովսկու «Մատրիցա 4» ֆիլմերի պրեմիերաները նախատեսված են 2021 թ-ին:

Placeholder