«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը
Քաղաքական
13:42 08/12/2020
Հայաստան

«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակեցին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ։

Այս պահին փակ է նաև Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը։

«Նիկոլ, դավաճան» վանկարկելով՝ քաղաքացիները հնչեցնում են իրենց բողոքի ձայնն՝ ընդդեմ գործող կառավարության և կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12.00, որպեսզի վերջինս հրաժարական տա։

Հակառակ դեպքում, ըստ շարժման մասնակիցների, իրենց սահմանադրական ճանապարհով՝ այդ թվում նաև բողոքի և անհնազանդության ակցիաներով են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տեսանյութը՝ «Mediaport» ալիքի։
 

Placeholder