Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լեռնային Ղարաբաղում ռուս բժիշկներն արդեն ընդունել են ավելի քան 300 բնակչի
Անցած շաբաթների ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները հետազոտել են Լեռնային Ղարաբաղի ութ բնակավայրերի ավելի քան 300 բնակիչների: Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ Խաղաղապահ գործողությունների կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մենք արդեն այցելել ենք ութ բնակավայր, ուսումնասիրել ենք ավելի քան 300 մարդու: Այս պահին մենք աշխատում ենք միայն Ասկերանի շրջանում», -ասել է Դեմիդովիչը:
Նրա խոսքով, Ասկերանի շրջանից հետո, ամենայն հավանականությամբ, ՌԴ ռազմական բժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին:
Դեմիդովիչն ասել է, որ բժշկական բրիդագների այցելությունները կազմավորվում են բազմաֆունկցիոնալության սկզբունքի համաձայն, դրանք ներառում են թերապևտներ, վիրաբույժներ, ինչպես նաև այլ մասնագետներ՝ կախված որոշակի տարածքի կարիքներից:
«Մենք մեր հետ վերցնում ենք նաև մեր սարքավորումները: Հեռավոր վայրերում, որպես կանոն, մասնագետներ չկան, բացի բուժքույրից: Հետևաբար, մենք սարքավորումները բերում ենք մեզ հետ և աշխատում դրանցով», - նշել է նա: